Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Գիտնականները որոշել են ամենաախորժալի ուտելիքը. 1in.am

Գիտնականները որոշել են ամենաախորժալի ուտելիքը. 1in.am

Գերմանիայի Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի մի խումբ գիտնականներ փորձի միջոցով պարզել են, որ 35 տոկոս ճարպից ու 65 տոկոս ածխաջրից բաղկացած ուտելիքը ամենաախորժալին է և հրապուրիչը տարբեր օրգանիզմների համար: Փորձի արդյունքները հրատարակվել են Nature ամսագրում:

 

Առնետների վրա փորձ կատարելիս պարզվել է, որ նրանք տարբեր ուտելիքներից ընտրել են հենց այդպիսի բաղադրություն ունեցողները: Փորձի ժամանակ ուսումնասիրել են կենդանիների ուղեղները, որոնք հենց այդպիսի բաղադրությամբ ուտելիքի առկայությամբ դրսևորել են ամենաբարձր ակտիվությունը: Հետաքրքիր է, որ ճարպի և ածխաջրի այդպիսի համակցություն ունի կարտոֆիլի չիպսը, որն, ընդհանուր առմամբ, չի համարվում օգտակար:

 

Արդյունքում գիտնականները եզրահանգել են, որ ուտելիքի ախորժալիության վրա ազդում է ոչ թե ուտելիքի սննդային արժեքն ու կալորիականությունը, այլ բաղադրիչների տոկոսային հարաբերությունը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. molomo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ